ԼՂՀ Շուշիի շրջանում, հոկտեմբերի 21-23-ին կանցկացվի խոշոր համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ “ԼՂՀ Շուշիի շրջանում ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացման ժամանակ փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումըե թեմայով:
Ուսումնավարժությանը մասնակցում են ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումները, “Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայություն” ՊՈԱԿ-ը, ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը եւ մյուս պետական մարմինները, Շուշիի շրջանի եւ համայնքների ղեկավար կազմերը:
Հիմնական նպատակներն են՝
– ընդգրկված գերատեսչությունների գործողությունների համաձայնեցում երկրաշարժի հետեւանքների վերացման ժամանակ.
– Շուշիի շրջանում երկրաշարժի հետեւանքների վերացման հնարավոր կարիքների գնահատում.
– Շուշիի շրջանի բնակչությանը երկրաշարժի դեպքում վարքականոնների ուսուցանում.
– ստուգել բնակչության ազդարարման համակարգը:
Ըստ սցենարի՝ ԼՂՀ տարածքում (Շուշիից 30 կմ հյուսիս-արեւմուտք, Չիչեկլի (2622 մ) բարձունքի մոտ) զգացվել են երկրակեղեւի ցնցումներ: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ կան զոհեր ու ավերածություններ:
Ուժեղ երկրաշարժի հետեւանքով մարդիկ խուճապի մատնված լքել են շինությունները: Բազմաթիվ շենք-շինություններ ստացել են լուրջ վնասվածքներ: Երկրի մակերեսին առաջացել են ճեղքեր, տեղի են ունեցել քարաթափումներ եւ սողանքներ: Ջրամբարներից ջուր է ժայթքում: Վնասվել են ոռոգման բետոնապատ ուղիները: