Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, ՈՐ նրանք ազատվել են սեփական դիմումների համաձայն: