Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ունենալ առողջ, գեղեցիկ և երիտասարդ մաշկ խորհուրդ է տրվում օգտագործել մեղրով դիմակներ:
Եթե մաշկը ճաքճքում է, ապա ամեն առավոտ խորհուրդ է տրվում դնել հետևյալ դիմակը`ձվի դեղնուցը հարեք և վրան ավելացրեք 1 ճաշի գդալ գլիցերին կամ մեղր, լավ խառնեք այն։ Զանգվածը կարող եք քսել դեմքին՝ 10-15 րոպե տևողությամբ,և լվանալ սովորական ջրով։
Մեկ այլ միջոց է նաև ալյուրով և ձվով դիմակը, այն պատրաստելու համար նախ խառնեք 1 ձու և ավելացնեք 1 թեյի գդալ մեղր։ Ստացված խմորանման զանգվածը դրեք նախապես մաքրած դեմքի մաշկին, 10-15 րոպե հետո դիմակը լվացեք սովորական ջրով։