Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը վայելում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի լայն հովանավորությունը, ազդե֊ցության ընդլայնման նոր հնարավորություն է ստացել:
“Հայկական ժամանակ” օրաթերթը գրում է, որ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հովիկ Աբրահամյանը նոր վարչություն է ստեղծել, որը կոչվում է “հետազոտությունների և վերլուծությունների կենտ֊րոն”: Այս օրերին խորհրդարանի միջանցքներում բոլորի խոսակցության առարկան այս նոր վարչության ստեղ֊ծումն է:
Քննարկվում է, որ Արփինե Հովհաննիսյանն իր ծանոթներին աշխատանքի է հրավիրում նոր վարչու֊թյունում: Բացի սա, այս նախաձեռնության շրջանակնե֊րում արդեն լուծարվել են իրավաբանական վարչու֊թյունն ու վերլուծական վարչությունը, որոնց փոխարեն ստեղծվել է նոր՝ փորձաքննության վարչություն: Խորհր֊դարանում նշում են, որ նորաստեղծ այս վարչությունը պետք է ԱԺ աշխատակազմի աշխատակիցների ատեստացիա իրականացնի:
Մանրամասներն այսօրվա համարում