Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու քարի արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու քարի արանքում. թեեւ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտնի սկանդալից հետո հայտարարեց, որ նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու է, այնուամենայնիվ, չի կարող անաղմուկ կերպով իրագործել այդ մտադրությունը։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “Եվ հիմա ՀՀԿ-ականները փորձում են իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել։ Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, Աբրահամյանը նույնիսկ այդ գործը հանձնարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, քանի որ, լինելով պատվիրակության ղեկավար, նա իր մեղքի բաժինն ունի Փոստանջյանի հարցը հնչելու գործում։  Այս օրերին Դ. Հարությունյանը պատվիրակության կազմը վերաձեւելու մոդելներ է փորձում մշակել։ “Ժողովուրդ”-ի հարցին ի պատասխան՝ նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը։ “Եթե անգամ մշակելու լինեմ, ձեզ այդ մոդելի մասին չեմ ասի”։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս