Եթե դուք երբևէ մտածել եք ամեն ինչ թողնելու, մեքենա նստելու և այդպես ամբողջ աշխարհով շրջելու մասին, ապա այս հարմարավետ կցասայլը հենց ձեզ համար է: Լիտվական Tinycamper ընկերությունը ստեղծել է ճամփորդելու և հարմարավետ ապրելու իդեալական տարբերակ` գրեթե այնպիսին, ինչպիսին ձեր տանն է: Tearcuby կցասայլում կարող են քնել մինչև 4 մարդ. հետաքրքիր է պատրաստված թագավորական անկողինը, սեղանիկն ու կերակուրի պատրաստման վայրը:
Տանիքում տեղադրված է օդափոխիչ համակարգ, որը հնարավորություն կտա մաքուր օդ ապահովել, իսկ ջերմաստիճանն էլ կարելի է կարգավորել:
Tearcuby-ն իր մեջ պարունակում է նաև գազաբալոն, սառնարան և լվացարան:
Երեխաների համար կարող եք ստեղծել երկրորդ հարկ:
Մեծ պատուհանը թույլ է տալիս զմայլվել կեսօրի հրաշալի տեսարանով և աստղալի գիշերով:
Դուք չեք կորի սոցիալական ցանցերի տիրույթից, քանի որ կարող եք ձեր հեռախոսն ու նոթ-բուքը լիցքավորել հենց տեղում:
Պետք չէ մտածել, թե չեք կարող տեղավորել ճանապարհորդության համար ձեզ անհրաժեշտ իրերը, քանի որ տարածքն անպայման կգտնվի:
Գազից վառարանը թույլ է տալիս հենց բնության գրկում տարբեր ուտեստներ պատրաստել:
Կցասայլի արժեքը 7150 եվրո է: