Ինչպես հայտնում է Lifenews-ը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի “Պրինց” ռեստորանային համալիրի մոտակայքում առավոտյան ժամը 4-00-ի սահմաններում տեղի է ունեցել հրաձգության: Վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ` 19-ամյա Գանիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և 21-ամյա Արման Սարգսյանը:
Նախնական տվյալներով՝ կրակել են երկու անհայտ անձինք: Հայտնի է, որ նրանք դեպքի վայրից թաքնվել են BMW մակնիշի ավտոմեքենայով: