Ոստիկանության հետաքննիչին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վահե Խաչատրյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նախապատրաստվող նյութերով կազմած, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր եւ իրադարձություններ հավաստող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում, անձնական դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ նմանեցման եղանակով կեղծել ընթերակաների ստորագրությունները: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս