Հայոց ցեղասպանության բանաձեվի քննարկումը չեխ սենատորների հետ ԵՀՄՖ-ի պատվիրակության կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ չնայած Չեխիայում ազեր-թուրքական լոբբինգի խիստ ծավալուն դիվանագիտական գործնեությանը՝ սենսացիոն նորություն է ստացվել Չեխիայի սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ: Երկարամյա հայանպաստ գործունեությամբ հայտնի Չեխիայի պառլամենտի անդամ Յառոմիր Շտետինայի հրավերով հոկտեմբերի 17-ին Եվոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն Առաքելյանը այցելեցին Չեխիայի պառլամենտ: Նախ սենատորը հյուրերին ծանոթացրեց մեկ այլ հայտնի սենատորի՝ Բռադսկու հետ, որից հետո կազմակերպվեց շրջայց սենատորների ուղեկցությամբ, որի ընթացքում հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու պառլամենտի պատմական՝ անտիկ սրահների և ընդհանուր գործունեությանը:
Պաշտոնական ընդունելությանը երկուստեք մտքեր փոխանակվեցին եվրոպահայ համայնքի, և մասնավորապես, չեխական համայնքի հարաբերությունների ակտիվացման կարևորությունը, ու տեղում կայացվեց մոտ ապագայում Հայոց Ցեղասպանության շուրջ չեխական պառլամենտում կոնֆերանս հրավիրելու որոշումը, իսկ հիմնական թեմա ընտրվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների շարք կազմակերպելու գաղափարը:
Աշոտ Գրիգորյանը, ելնելով Սլովակիայի պառլամենտում ցեղասպանության բանաձևի անցկացման իր ունեցած հիանալի փորձից, առաջարկեց հստակ գործունեության ծրագիր՝ մեկ տարվա ընթացքում Չեխիայի սենատում համանման բանաձև ներկայացնելու և դրական արդյունք ունենալու շուրջ: Առաջարկը արժանավաց չեխ սենատորների ջերմ հավանությանը և որոշում ընդունվեց եկող շաբաթ սենատի ընտրություններից հետո այն կյանքի կոչել:
Քննարկումների ընթացքում ԵՀՄՖ նախագահը, գոհունակությամբ ընդունելով չեխական սենատորների պատրաստակամությունը նախընտրական թեժ ժամանակահատվածում նմանատիպ ընդունելություն կազմակերպելու համար, հավաստիացրեց, որ ԵՀՄՖ-ն որպես լոբբիստական կազմակերպություն պատրաստ է բոլոր մակարդակներում համագործակցության, և տեղեկացրեց, որ քաղաքական հարաբերություններին զուգահեռ նախանշված են մշակութային միջոցառումների կազմակերպում ևս, որը հնարավորություն կտա առավել սերտացնել հայ և չեխ ժողովուրդների հարաբերությունները: Հանդիպումն անցավ աննախադեպ ջերմ և ընկերական մթնոլորտում: ԵՀՄՖ նախագահն իր տարակուսանքը հայտնեց Չեխիայում չափազանց ակտիվ գործող ադրբեջանական դեսպանության աշխատանքների ֆոնի վրա հայկական դեսպանատան թույլ աշխատանքների շուրջ, որի արդյունքում Չեխիայի սենատում անցյալ տարի փորձ էր կատարվել հաստատելու այսպես ոչված <<Խոջալուի ցեղասպանության>> վերաբերյալ: Հատկապես տարօրինակ է այն, որ Չեխիայի արտգործնախարար պարոն Շվարցենբերգը ունի լուրջ հայանպաստ կողմնորոշում, և ԵՀՄՖ-ի բողոքին ի պատասխան նա անմիջապես հայտարարել էլ, որ Չեխիայի կառավարությունը մերժում է ադրբեջանցիների կողմից կազմակերպած կեղծ և ստահոդ հայտարարություններին բանաձևի տեսք տալը: ԵՀՄՖ-ն հետամուտ է լինելու իր այս գործնեության դրական արդյունքները ստանալու հարցում:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն




Լրահոս