Ուխտերթ՝ սիրո, հավատքի եվ հավատարմության (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ` կազմակերպված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման, մի շարք երիտասարդական կառույցների և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ուխտերթը կոչված է եղել վերահաստատելու հայ երիտասարդության հավատարմությունը ազգային-հոգևոր արժեքների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ ժողովրդի կյանքում նրա անխաթար առաքելության հանդեպ:
Ուխտերթը, որին մասնակցում էին հազարավոր երիտասարդներ Հայ Եկեղեցու Հայաստանի, Արցախի և Վրաստանի թեմերից, հասարակական կազմակերպություններից ու երիտասարդական միություններից, մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից, որտեղից ուխտավոր հայորդիները խաչերով, խաչվառներով ու ազգային-հոգևոր արժեքների պահպանության կարգախոսներով քայլերթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ:
Մեկնելով Էջմիածին` ուխտերթի բազմահազարանոց թափորը Ս. Հռիփսիմե վանքի մոտակայքից հոգևորականների առաջնորդությամբ, հոգևոր երգասացության ու թմբուկների զարկերի ներքո շարժվել է դեպի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր Ս. Տրդատի բաց խորանի առջև տեղի ունեցավ միասնական աղոթք:
Տերունական աղոթքից հետո ուխտավորները երգել են ,Օրհնեալ է Աստուածե շարականը, ապա ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի գլխավորությամբ ընթերցել ուխտերթի ուխտագիրը։
,Էջ Միածինն ի Հօրէե շարականի միասնական երգեցողությունից հետո ուխտավորներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Անդրադառնալով ուխտագրով հռչակված սիրո, հավատքի և հավատարմության գաղափարներին` Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդներին, որ դրանք կյանքի կոչեն, արմատավորեն իրենց աստվածահաճո գործերում:
,…Եթե Քրիստոս չի ապրում մեր հոգիների մեջ, եթե Քրիստոս չի առաջնորդում մեզ, զուր է կյանքը: Քրիստոս Լույս է, և եթե Լույսը բնակություն հաստատի մեր հոգում, այնտեղ խավար և խավարի գործեր չեն կարող տեղ գտնել: Քրիստոս սեր է, եթե այդ սերն արթնացնենք մեր հոգում, այնտեղ չեն կարող մտնել չար մտածումներ ու խորհուրդներ: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին անկախ պետականության պայմաններում իրականացնում է իր առաքելությունը ժողովրդի կյանքումե, – ասել է Նորին Սրբությունը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով ազգային կյանքում հայ երիտասարդին վերապահված կարևոր դերակատարության մասին, հորդորել է յուրաքանչյուր ուխտավոր հայորդու` լինել արժանավոր զավակներն իրենց հայրերի, հոգիներում արթուն պահել քրիստոնեական հավատքը, Տիրոջ պատգամներն ու պատվիրանները ու Տերունական Ս. Խաչի ներքո ապրել այդ արժեքներով, որպեսզի երկնքից շնորհներն առատորեն հեղվեն հայոց կյանքում, որպեսզի Տիրոջ ողորմությունն ու գթությունը միշտ լինեն հայոց ազգի հետ:
Վերջում իր հայրապետական գնահատանքը բերելով ուխտերթի կազմակերպիչներին, ուխտերթի իրականացմանն աջակցած թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին և ուխտավոր երիտասարդներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է ուխտերթի մասնակիցներին։
,Մնացե՛ք մեր եկեղեցու օրհնության ներքո, բանու՛կ պահեք դեպի եկեղեցի առաջնորդող ճանապարհները. այստեղ է, որ դուք պիտի հանդիպեք մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, այստեղ է, որ դուք պիտի զորանաք, այստեղ է, որ ձեր հոգին պիտի լցվի ուրախությամբ, այստեղ է, որ օրհնությունները պիտի իջնեն ձեր կյանքից ներս:
Հավատարի՛մ մնացեք Ձեր ուխտի գաղափարներին, որ այսօր հռչակեցիք այստեղ` որպես սրբազան երդում, և այդ գաղափարներո՛վ ապրեք, լուսավորե՛ք ձեր կյանքը, զորացրե՛ք այդ արժեքներով հայոց հայրենիքը, որպեսզի հայրենիքի խաղաղ երկնքի ներքո ապահով շարունակի ապրել և արարել ազգս հայոցե:
Հայրապետական օրհնության խոսքից հետո ուխտերթի մասնակիցները Բաց խորանի առջև ծնրադիր երգեցին ,Տեր ողորմեաե-ն, ապա ,Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւե շարականի ներքո ողջագուրվեցին Քրիստոսի հայտնության ավետիսով:
Ուխտերթն ավարտվեց Վեհափառ Հայրապետի ,Պահպանիչե աղոթքով և Հայրապետական մաղթերգով:




Լրահոս