Երեվանում կիրականացվի ծառերի սանիտարական էտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը մայրաքաղաքում կիրականացվի ծառերի սանիտարական էտում: Այդ մասին հաղորդվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, թե Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայացել: Քաղաքապետը հանձնարարել է 24 երթուղիների սպասարկման համար նախատեսվող նոր մրցույթի մասին եւս ապահովել զանգվածային լայն իրազեկում, ինչպես նաեւ առաջարկել է Երեւանի ավագանու խմբակցություններին եւս իրենց հերթին հանդես գալ համապատասխան հայտարարություններով: 
“Արդեն երրորդ անգամն է, որ տվյալ երթուղիների համար հայտարարվում է մրցույթ, որը, սակայն, հայտերի բացակայության պատճառով այդպես էլ չի կայանում: Քաղաքային տրանսպորտի առավել որակյալ սպասարկում ապահովելու համար պետք է բոլոր երթուղիներն էլ լիարժեք շահագործվեն”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի փողոցների եւ բակային տարածքների փոսանորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են իրականացվել 65 փողոցներում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել երկրորդական եւ երրորդական փողոցների փոսանորոգմանն ու ճաքալցմանը եւ սեղմ ժամկետում ավարտել դրանք:
Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք, 10 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով պարբերաբար իրազեկել հանրությանը կատարվող աշխատանքների մասին, ինչն իր հերթին որոշակիորեն կնպաստի ապօրինությունների նվազեցմանն ու բացառմանը:
Մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ առաջիկայում ներկրվելու է կակաչներիի 500 հազար սոխուկ եւ 1 միլիոն այլ ծաղկասածիլ: Բացի այդ, ծաղիկներ կաճեցվեն նաեւ ջերմոցներում:
“Արդեն այսօրվանից պետք է նախապատարստական աշխատանքներ իրականացնել 2014 թվականի ծաղկապատման ուղղությամբ: Փորձը ցույց է տվել, որ, ընտրելով բազմամյա ծաղիկներ եւ ապահովելով պատշաճ խնամք,  կարող ենք տարեցտարի մայրաքաղաքում կրկնապատկել ծաղկապատ տարածքների ծավալները: Ուստի, պետք է մասնագետների հետ համագործակցված որոշել եւ ընտրել մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան ծաղկատեսակներ”,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Անդրադառնալով աշնանային ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ զեկուցվել է, որ տարվել են  նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաեւ, որ նոյեմբերի 1-ից կմեկնարկեն եւ մինչեւ դեկտեմբերի 25-ը կշարունակվեն չորացած եւ վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման աշխատանքները: Հանձնարարվել է աշխատանքներ տանել փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ բակային տարածքները աշնանային տերեւաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով տերեւներն այրելու հնարավոր դեպքերը: 
Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ Երեւանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանողների նկատմամբ նախորդ շաբաթ կազմվել է 67 վարչական արձանագրություն: Զուգահեռ ընթանում են ձռման նախապատրաստական աշխատանքներ:
Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ պատրաստ են Ժամանակակից արվեստի թանգարանի եւ Համազգային թատրոնի շինության նախագծանախահաշվային փաստաթղթերը:  Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ են Հյուսիսային պողոտայի սալիկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները:




Լրահոս