Լոնդոնում աճուրդի ժամանակ 1.5 մլն դոլարով վաճառվել է “Տիտանիկ”-ի ջութակը, որը պատկանել է նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարվիին: Ջութակի մեկնարկային գինը եղել է 500 հազար դոլար:
Նավի խորտակման ժամանակ երաժիշտը գործիքը դրել է ճամպրուկի մեջ և ամրացրել է մարմնին, որպեսզի չկորցնի: Հարվիի դիակը հայտնաբերել են ողբերգությունից օրեր անց: Աղի ջրում երկար մնալու հետևանքով ջութակը ճաքել է, այդ իսկ պատճառով որպես երաժշտական գործիք պիտանի չէ: