Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 21-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հ.Քոչարի փողոցի թիվ 16 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ 6 տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա օղակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն: Շտապօգնության ավտոմեքենայով, փրկարարների ուղեկցությամբ, 6-ամյա Գ. Ս.-ն տեղափոխվել է Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները օղակը հանել են մատից: