Հրդեհի հետեվանքով տանտերը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվել է 1931 թ. ծնված Ջանիկ Շահրիկյանի տունը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Մեկնած օպերատիվ խմբին Ջ. Շահրիկյանի թոռը հաղորդում է տվել, որ միայնակ բնակվող պապն իր տան ննջասենյակում, ծխախոտի գլանակից առաջացած հրդեհից, ծխախեղդ է եղել և տարբեր աստիճանի այրվածքներից մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս