Հայտնի են զոհված ոստիկանի և վիրավորների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր: Հայտնի է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետեւանքով զոհված ոստիկանի անունը:

ՀՀ  փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հաղորդում է, որ զոհված ոստիկանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է: Վիրավորներն են ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյան:

Նշենք, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ավարտվել է վիրավոր ոստիկաններից մեկի վիրահատությունը. Tert.am-ի հետ զրույցում ասել է զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:




Լրահոս