Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 21.10.2013-27.10.2013թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին`15513.07 (-234.93), բացթողնման գին` 16862.03 (-255.36),
ԱՐԾԱԹ` գնման գին` 257.31 (-7.41), բացթողնման գին` 279.68 (-8.06),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16799.60 (+49.04), բացթողնման գին` 18260.43 (+53.3),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8624.19 (+100.59), բացթողնման գին` 9374.12 (+109.34):
Նշենք, որ ֆինանսների նախարարությունը ոսկու գները սահմանել է նախորդ շաբաթվա միջինացված տվյաների հիման վրա: Իրականում՝ վերջին 3 աշխատանքային օրերին ոսկին միջազգային շուկայում թանկացել է եւ կայուն սակարկվում է 1300 դոլար/ունցիա մակարդակից բարձր: Այսօր եւս ոսկին թանկացել է Նյու Յորքի բորսայում՝ հասնելով 1316 դոլար/ունցիա մակարդակին: Ոսկու ամրապնդումը տեղի է ունենում դոլարի նկատմամբ վստահության կորստին զուգահեռ: