«Գնահատականներ չեմ տա, բայց խումբը, որ իրականացրել է ոչ իստիտուցիոնալ ընդդիմություն է, որին հատուկ է նման գործողությունները: Ուղղակի պետք է ենթադրել, որ նման գործողություններ նույնպես կարող էր լինել: Կարծում եմ, որ դրա պատճառը Հայաստանում ստեղծված քաղաքական համակարգն է, որը թույլ չի տալիս ժողովրդին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել եւ սովորաբար նման երկրներում, որտեղ նման քաղաքական համակարգ կա, այսպիսի դեպքերը բացառված չեն», –ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին, ասաց ԼՂՀ ԱԺ խատգամավոր Հայկ Խանումյանը:
Մեր դիտարկմանը, թե ինչպես եք տեսնում հանգուցալուծումը, Խանումյանն ասաց.
«Կարծում եմ հանգուցալուծումը պետք է այնպես լինի, որ տասնյակ զոհեր չլինեն, այսինքն առնվազն պետք է բավարարվի Ժիրայր Սէֆիլյանին ազատելու պահանջը, եթե ոչ ազատելու գոնե խմբի մոտ ուղարկելու, բանակցությունները նոր ձեւով վերսկսելու, որպեսզի տասնյակ զոհերից խուսափենք, հակառակ դեպքում տասնյակ զոհեր ենք ունենալու»: