ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Ազատության հրապարակից այսօր բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը, Անդրեաս Ղուկասյանը, Շահեն Հարությունյանը։
5 ժամ պահելուց հետո բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել։ Սանասարյանը հայտնում է, որ իրենց կասկածում են ապօրինի զենք-զինամթերք պահելու և օժանդակելու մեջ։ Ազատ արձակվածների թվում է նաև Շահեն Հարությունյանը։ Հավելենք, որ նրանք գտնվում էին Էջմիածնի ոստիկանությունում։