Հրապարակ. Դիզվառելիքի գործը ջրելու համար գյուղապետերից փող են հավաքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արարատի մարզպետարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ, դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է մի կողմից համաներմամբ ազատված անձանց, մյուս կողմից մարզի գյուղապետերի դրսևորած կոլեկտիվ “գիտակցականության” շնորհիվ։ Բանն այն է, որ ինչ-որ հոգատար “մի ձեռք” հրահանգել է գյուղապետերին, նույնիսկ նրանց, որոնց մոտ “դույզն ինչ” խախտում չի եղել, 400 հազարական դրամ հանգանակություն բերել “կազնա”  փակելու 92 մլն դիզվառելիքի “լափումը”։
 
Ինչն էլ գյուղապետերի մոտ դժգոհություն է առաջացրել։ Երեկ փորձեցինք փաստի իսկությունը ճշտել մարզպետ Արամայիս Գրիգորյանից. վերջինս ողջ օրն անհասանելի էր։ Չնայած “հանգանակությունը”, ըստ մեր աղբյուրների, Գրիգորյանների օրոք չի եղել, այլ՝ փոքր-ինչ վաղ, այնուհանդերձ, զանգահարեցինք նաև մարզի Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, վերջինս ասաց, որ 1-ին անգամ է նման բան լսում”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս