ՀԺ. Համլետ Հարությունյանը գործընկերոջ փոխարեն էլ էր քվեարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նիստի ընթացքում լրագրողները երեկ ուշադիր հետեւում էին, թե ինչպես է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) քվեարկում իր գործընկերոջ՝ Մանվել Բադեյանի փոխարեն։
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Հարությունյանը երեկ մի տասն անգամ այդպես քվեարկեց։ Դա ֆիքսցին նաեւ տեսախցիկները, իսկ երբ նրա ետեւից դուրս եկանք եւ հարցրեցինք, թե ինչու էր ուրիշի փոխարեն քվեարկում, նա “սուխոյ ատկազ” կանգնեցե։ Երբ նշեցինք, որ տեսախցիկները դա ֆիքսել են եւ պնդեցինք հարցը, սրտնեղած արձագանքեց. “Լավ է, դե, դուք էլ բան եք գտել, խոսում եք։ Իսկ երբ հիշեցրինք, որ անցյալ շաբաթ բարոյականությունից էր խոսում ու հիմա ուրիշի փոխարեն քվեարկում է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. “Էդ էլ է բարոյականե”,- մեջբերում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս