Երկրում կուտակված խնդիրների՝ զենքով լուծման փորձը տանում է միայն փակուղի. ՍԴՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ կապված: ՍԴՀԿ-ն վստահ է, որ երկրում կուտակված խնդիրների՝ զենքով լուծման փորձը տանում է միայն փակուղի՝ էլ ավելի խորացնելով և անելանելի դարձնելով ստեղծված իրավիճակը: Հնչակյան կուսակցությունը խորապես սգում է երեկ զոհված հայ սպայի մահն ու նոր զոհերից խուսափելու համար հորդորում թե իշխանություններին և թե ոստիկանական գնդի տարածքը զենքով գրավածներին հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և թույլ չտալ նոր արյունահեղություն: Հայաստանը մեկ անգամ ապրել է զինված հեղաշրջման փորձ, որից 17 տարի հետո դեռ կրում ենք այդ օրերին եղած սահմռկեցուցիչ հանցագործության հետևանքները:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն




Լրահոս