ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել Է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհր֊դական Սամվել Սինանյանը: Եվ չնայած Սինանյանն ազատվել Է սեփական դիմումի հա֊մաձայն, բայց մարզի դատախազության “Հրապարակ” օրաթերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ դիմում գրելու պահը հասունացրել է “Խոտի դեզի հրկիզման” հնչեղություն ստացած գործը:
Հիշեցնենք, որ մե֊ղադրանք Էր ներկայացված բարձրագույն կր֊թությամբ չորս երիտասարդների նկատմամբ, որոնք դյուրավառ հեղուկի գործադրմամբ այ֊րել Էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիրաբանդ Խուդույանին պատկանող խոտի դեզը: Կրակի բոցերից բռնկվել Էին նաև տարածքը հսկող շան մազերը, իսկ կատար֊վածը խուճապ Էր առաջացրել գյուղում՝ անհանգստություն պատճառելով Խուդոյաններին ու վերջիններիս հարևաններին:
Հենց այս գործն ու արդարացման դատավճռի պահանջն է, որ կանգնել Է նախկին դատախազի կոկորդին: Եվ ոչ միայն: Ըստ շրջանառվող խոսակցություն֊ների՝ “Խոտի դեզի գործը” չի մարսելու նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարա֊նի դատավոր Վահե Խալաթյանը: Կատակեր֊գություն հիշեցնող դատական բոլոր նիստերի ընթացքում դատավոր Խալաթյանը մշտապես մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտ֊պանական կողմի միջնորդությունները՝ երի֊տասարդներին, որպես “հույժ վտանգավոր հանցագործների”, կես տարի պահելով կալա֊նավայրում: Ի դեպ, բանտային պայմանները բացասաբար են անդրադարձել երիտասարդ֊ների ու հատկապես նրանցից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի առողջության վրա:
Մանրամասներն այսօրվա համարում