Ժողովուրդ. ՌԴ-ն մոտ ապագայում կարող է ստիպել Ադրբեջանին ևս մտնել ՄՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Զորի Բալայանի հայտնի նամակին հետևեց ուրբաթ օրը տարածված ՀՀ ՊՆ-ի ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի հայտարարությունը, որտեղ նա պաշտպանել է այդ նամակում առաջ քաշած թեզերը։ Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Արցախի խնդիրը լուծելու մանդատը հանձնվում է Ռուսաստանի Դաշնությանը։
 
Ինչը նշանակում է, որ ՌԴ–ն մոտ ապագայում կարող է ԼՂ-ում և ազատագրված շրջաններում խաղաղապահների անվան տակ սեփական զորքերը տեղակայել՝այդ կերպ ստիպելով Ադրբեջանին ևս մտնել ՄՄ։ Բայց որպեսզի ՀՀ-ից “ռուսաց թագավորին” ուղղված նամակի հավասարակշռությունը պահպանվի, Սերժ Սարգսյանի վստահելի Քոթանջյանն իր հրապարակային խոսքն ուղղել է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներին։ Ո՞րն է Արցախին սպառնացող վտանգը։ “Ժողովուրդ”–ի հարցին Քոթանջյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով որ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է”։
 
Մանրամասներն՝ այսօրվա համարում




Լրահոս