ԵԱՀԿ եռյակն ու ԵՄ արտգործնախարարները քննարկել են ԼՂ խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵԱՀԿ գործող ղեկավարությունը հանդիպում է ունեցել Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարների հետ՝ ԵԱԿՀ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի և Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի նախագահությամբ, տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից։
 
Կողմերը քննարկել են ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցերը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով տարածաշրջանային խնդիրներին։
 
Հանդիպման մասնակիցներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ուղղված ջանքերին։
 
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Կիևում արտգործնախարարների խորհրդի նիստ անցկացնելու նախապատրաստման հարցը։
 




Լրահոս