Բնապահպանության նախարարության հերթական բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պատահական ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտի տեղափոխման տասներկու և հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման երկու դեպք:
Քառասունվեց որոշումների արդյունքում պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1 մլն ՀՀ դրամ, իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 410.00 հազ. դր.:
Աշխատանքային խումբն արձագանքել է ,Հետքե լրատվական գործակալության հրապարակմանը՝ ուսումնասիրություններ իրականացնելով ,Հայանտառե ՊՈԱԿ-ի “Դսեղի անտառտնտեսությունե մասնաճյուղում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ հիշատակված 12 խ/մ փայտանյութի մթերումն իրականացվել է գործող օրենքին, անտառային օրենսգրքին և սահմանված կարգին համապատասխան: Գործին կցվել է անտառահատման օրինական տոմսը /թիվ 00114/ և պայմանագիրը/ թիվ 142; 02.08.2013թ./ 
Խումբը շարունակում է պատահական ստուգումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: 
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 14-18.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 500.50 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 357.00 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կատարվել է տեղազննում և հաշվարկվել է 345.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ֆիզիկական անձի նկատմամբ նշանակվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում: Բռնագրավված 2.5կգ. խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կազմած համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: 
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած երկու դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: 
Ընդհանուր առմամբ ՀՀ բանպահպանության նախարարության ստորաբաժանումների կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.15 մլն.դր. գումար: 




Լրահոս