Գոլդեն Փելըս-ի տնօրինությունը պատրաստվում է նոր շինարարություն սկսել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
SHAMSHYAN .com-ի ընթերցողները երեկ ահազանգել էին, որ Ազատության պողոտայում գտնվող “Գոլդեն Փելըս” հյուրանոցի տնօրիրնությունը պատրաստվում է առաջիկայում նոր շինարարություն սկսել: Ըստ շրջանառվող տեղեկությունների` շինարարությունը սկսվելու է հյուրանոցի հետնամասում, որը կարող է աննկատ մնալ քաղաքացիներից և քաղաքային իշխանություններից, ինչպես ներկայում աննկատ են մնում հյուրանոցին հարակից տարածքի` այգու հակասանիտարական վիճակը և աղբանոցը: Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում հյուրանոցը նոր մասնաշենք կունենա, և չի բացառվում, որ նախագծի հեղինակները հանուն իրենց “ոսկյա պալատի” զոհեն Հաղթանակի այգու` առանց այդ էլ պարտված ծառերը: 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 




Լրահոս