Ինչ է կատարվում Ազատության հրապարակում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ թալանին նախաձեռնությունն Ազատության հրապարակում հանրային քննարկում է անցկացնում: «Պետք է հասկանալ, որ իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի և վիրավորների: Դեմ ենք ուժի ցանկացած կիրառմանը և ոստիկանության կողմից ազատ խոսքի և տեղաշարժման իրավունքի ոտնահարմանը: Եթե ոստիկանությունը շարունակի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը կամ դիմի ուժի, ավելի կսրի տիրող լարված իրավիճակը»,- ասված է նրանց տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հավաքի մասնակիցները նաև երթ կազմակերպեցին:

Ազատության հրապարակում կատարված իրադարձությունների մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս