Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Այգեստան փողոցում այրվում է թոնրատուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են թիվ 21 տան բակում գտնվող հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել 14.30-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս