Այս երկրում ինչ կատարվեց, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է. մեր արածն ազատագրական պայքար է. Արեգ Կյուրեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է երեկ առավոտյան զինված հարձակում կատարած խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հետ, ով այս պահին գտնվում է ՊՊԾ գնդում:

-Պարո′ն Կյուրեղյան, այսօր ԱԱԾ-ն նոր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը դուք եք լինելու:

-Այս երկրում ինչ կատարվեց  պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, սկսենք այդտեղից, իսկ թե մեզ վրա ինչ պատասխանատվություն ընկնելու, թող որոշեն: Մեր արածը ազատագրական պայքար է: Պատասխանատունները, ով հասցրել է սրան, նրանք են:

-Նշվում է, որ բանակցություններ են ընթանում: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:

-Ես բանակցություններից տեղյակ չեմ ընդհանրապես, տեղեկություն չունեմ:

-Կրեմլը անդրադառնալով երեւանյան դեպքերին այն որակել է քրեական դրսեւորման քայլ: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

-Ես չգիտեմ` ով ոնց է որակել, ինչ է որակել, նորից եմ ասում դա ազատագրական պայքար է: Իմ անձնական կարծիքն եմ ասում, այս պահին իշխանությունը զենքի ուժով խլել է ժողովրդին, մնացածը սրանից հետո ով ինչ անի, նա անում է ազատագրական պայքար:

Հ. Գ. Նշենք, որ հասարակա-քաղաքական շրջանակներում պտտվող հաստատակամ կարծիքների համաձայն զինված հարձակումը խնդրի լուծում չէ, զենքով հարց չի լուծվում: Իսկ ստեղծված իրավիճակում միակ հանգուցալուծումը տեսնում են բանակցությունների ճանապարհով:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս