«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, զինյալ խումբը պատանդ է վերցրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներին: Կան վիրավորներ եւ մեկ զոհ: «Իրավունքը» խնդրի առնչությամբ զրուցեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ:
-Պարոն Նազարյան, զինյալ խմբի այս քայլից հետո կարծիք կա, որ ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի եղել: Համաձա՞յն եք հնչող տեսակետի հետ:
-Չեմ կարող ասել: 3,5 տարի է, որ հեռու եմ այդ ամենից: Որեւէ տեղեկություն չունեմ, եւ նորմալ էլ չի լինի, որ խոսեմ ես: Կոմպետենտ չէ, որ խոսեմ: Խնդրում եմ` ինձ հասկանաք:
-Միգուցե, ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկա-
նոն չի՞ եղել:
-Չեմ կարծում, որ նման բան լինի: Էդ գնդում միշտ կարգուկանոն է, միշտ նորմալ վիճակ: Ինձ չի թվում, որ դրա հետ է կապված:
-Բայց կարեւոր հարց է սա: Պետք է հասկանալ` ՀՀ ոստիկանությունը որտե՞ղ է թերացել, որ ստեղծվել է այս իրավիճակը:
– Նրանք կքննարկեն, կգտնեն մեղավորներին, համապատասխան եզրահանգում կանեն:
– Ձեզ համար սպասելի՞ էր այս իրավիճակը:
– Դե, բոլորի համար տհաճ է: Ուղղակի պահ է, ամեն ինչ կարող է լինել այս
կյանքում: Անալիզներ կանեն, կքննարկեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: