Դատելով ՀՀ Ազգային ժողովում երեկ տիրող տրամադրություններից՝ օրենսդիր մարմինն առանձնակի փութաջանությամբ է պատրաստվում Մաքսային միություն մտնելու գործընթացին: Բանն այն է, որ երեկ ԱԺ-ում կայացավ ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի եռահատորյակի շնորհանդեսը: Իսկ գիրքը վերնագրված էր «Հայաստան. հազարամյակների ուղի»: Այլ կերպ ասած՝ ռուս պատգամավորներն արդեն իրենց գրքերի շնորհանդեսն անցկացնում են նաեւ Հայաստանում: Սակայն սա խորհրդարանի ռուսաֆիկացման միակ արձանագրումը չէր. «Ժողովուրդ»-ի լրագրողը երեկ նկատել է ԱԺ բուֆետի դռան վրա «շողշողացող» ցուցանակը, որն ազդարարում էր. «Այս հինգշաբթի ռուսական խոհանոցի օր է»: Ինչպես ասում են՝ կեցցե «բորշչը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ