ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾԸ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Արմավիրի մարզում գտնվող Կարմիր կոչվող կամրջի տակ, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն գործած 20-ամյա Քաղցրիկ Իլանյանն աշխատել է Արմավիրի մարզի «Ծովակ» սրճարանում որպես մատուցողուհի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ աղջիկը նշված սրճարանում աշխատել է բավական երկար ժամանակ: Ավելին, նա հաճախակի է սրճարանի մոտ գտնվող հարակից դեղատնից անապրիլին կոչվող դեղ գնել, որը նախատեսված է ճնշման եւ սրտի հետ կապված խնդիրներ ունեցողների համար: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քաղցրիկն ապրել է Արմավիրի մարզի Մարգարա գյուղում: Ըստ համայնքի ղեկավար Խաչատուր Ասատրյանի՝ նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում. «Ուներ երկու եղբայր, ու արդեն երկար ժամանակ է, ինչ նրանց ընտանիքը գյուղից տեղափոխվել է Արմավիր քաղաք»:




Լրահոս