ՀԺ.Եվրոպացի պատգամավորները բոյկոտել են Երեվանում կայանալիք նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխող ՀՀԿ-ում խիստ նեղսրտած են իրենց հերթական տապալումից։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “ՀՀԿ-ականները նշում են, որ հոկտեմբերի 28-29-ին Երեւանում նախատեսված ՀՀ-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության նիստը չի կայանալու։ Ըստ նույն շրջանակների՝ ԵՄ պատգամավորները Մաքսային միություն մտնելու Հայաստանի աղմկոտ որոշումից հետո, ի նշան բոյկոտի, հրաժարվել են գալ Երեւան։ Հայաստան է գալու միայն ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի նախագահ Միլան Ցաբրնոխը։ Ըստ դեռեւս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ հանձնաժողովի հերթական նիստի փոխարեն Ցաբրնոխը պարզապես հանդիպելու է մեր ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Եթե այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվեն, ապա տեղի ունեցածը կարելի է գնահատել արտաքին քաղաքական սկանդալ”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս