Ոստիկանության նախկին աշխատակիցը խարդախություն էր արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներ Գ. Հ.-ից, Վ. Ջ.-ից, Լ. Խ.-ից, Ա. Փ.-ից առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու առթիվ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրյալ Սարգիս Կասյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




Լրահոս