Թունավորում շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արաբկիր” Բ/Կ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում հոկտեմբերի 28-ին, ժամը 02.30-ին և ժամը 02.35-ին հաղորդումներ են ստացվել, որ “շմոլ գազից թունավորում” ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Արփինե Ս.-ն և նրա դստրերը` 1996 թ. ծնված Մարիաննա Ե.-ն և 1999 թ. ծնված Նորա Ե.-ն:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, պարզվել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 22.20-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են տանը` լոգանք ընդունելու ժամանակ` շմոլ գազից: Կատարվում է քննություն:




Լրահոս