Կառավարության անվտանգության աշխատողները հսկում են ավտոմատներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից ուժեղացվել է հսկողությունը նախագահական նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության ներսում, ինչպես նաև այլ հաստատությունների և Մանումենտում գտնվող պաշտոնյաների առանձնատների հարևանությամբ:

Armlur.am-ը ֆիքսեց, որ կառավարության ներսում անվտանգության աշխատողները զինված են: Նորք -Մարաշի դեպքերի ժամանակ ևս նրանք այսպես զինվում էին, սակայն վերջերս դադարել էին ավտոմատներով հսկելը: ՊՊԾ գնդի գրավումը կրկին ստիպել է ուժեղացնել հսկողողությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը հարձակվել է ՊՊԾ գնդի վրա և պատանդ է պահում ներսում գտնվող ոստիկաներին` պահանջելով քաղբանտարկյալների ազատումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանց հետ բանակցություններ են տարվում:

13699327_1247504691956246_738494948_o

13711709_1247504698622912_977810792_o




Լրահոս