Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է եղել Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հարցին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձել է արդարանալ՝ ասելով, որ եթե ինքը ձայնի իրավունք չտար, ապա Փոստանջյանը խմբի անունից կհնչեցներ այդ հարցը: Սակայն Հարությունյանի ասածին ՀՀԿ-ականները թերահավատորեն են վերաբերել, որովհետեւ նույն թեզը նա հնչեցրել է նաեւ Ստրասբուրգում հենց հարցից հետո, եւ այն ժամանակ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ԵԺԿ-ից ճշտել է ու իմացել, որ պրակտիկորեն դա անհնար է: Ավելին, ԵԽԽՎ պատմության մեջ միայն մեկ անգամ է եղել, երբ երկրի ղեկավարին հարց է հնչեցրել հենց նույն ազգի ներկայացուցիչը. դա եղել է մեկ էլ Ռուսաստանի Դաշնության դեպքում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ