«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել է: Մեզ հայտնի դարձավ, որ եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն հաջողվել է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է:
Այս անգամ էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչեւ առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել: Ներկայումս միջազգային կազմակերպությունները եւ ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները:
Հիշեցնենք, որ վերը նշված 16 մլն եվրո գումարն անհրաժեշտ է, որպեսզի նոր համակարգ ներդրվի, որը թույլ կտա ընտրական ցուցակները մաքրել, ինչպես նաեւ իրականացնել քվեարկության ընթացքը առցանց հեռարձակում»։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում