Գիշերը Խորենացի փողոցումհանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել: Ինչպես նախորդ օրերին, այս գիշեր ևս մեծ թվով ցուցարարներ արևածագը դիմավորել են Խորենացի փողոցում:
Հիշեցնենք, որ այսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ «Սանսա ծռեր» խմբավորման անդամների կողմից գրաված է մնում ոստիկանության ՊՊԾ գունդը: Նրանք պահանջում են ազատել իրենց մարտական ընկերոջը` Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Նշենք, որ ի տարբերություն այսօրվա, երեկ երեկոյան Խորենացի և Տիգրան մեծ փողոցներում մթնոլորտը բավականին լարված էր, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որի հետևանքով շատերը մարմնական վնասվածքներ էին ստացել։