ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նախկինում Ստեփան Շահումյանի դպրոցի դիմաց Երեւանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարաններ կային: Հիմա դրանք չկան, ո՞ւր են անհետացել:

Արշալույս Միքայելյան (31 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ստեփան Շահումյանի անվան դպրոցի դիմաց Երեւանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով տեղադրվել է մեկ «Երեւան» նշագրումով նստարան, որը մինչ օրս գտնվում է նույն վայրում:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատուկ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուների համար նշենք, որ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է տվյալ տարածք եւ համոզվել, որ դպրոցի դիմաց նախկինում տեղադրված նստարանը չկա: Իսկ թե ինչու, Երեւանի քաղաքապետարանի պատասխանից պարզ չդարձավ, քանի որ այնտեղ, փաստորեն,  քաղաքացիների  հարցերին պատասխանում են` առանց հարկ համարելու բարձրացված հարցի շուրջ տեղեկությունը ճշտել:




Լրահոս