Երևանում տիրող իրադարձությունների շուրջ երեկ առաջին անգամ Սերժ Սարգսյանը և Լևոն տեր-Պետրոսյանը հանդես եկան հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտում էին «Սասնա ծռեր» խմբի կատարած գործողությունները և պահանջում էին ազատ արձակել պատանդներին: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, հինգօրյա լռությունից հետո առաջին անգամ Սերժ Սարգսյանը երեկ իր խոսքն ասաց: Ըստ Ձեզ ինչո՞վ էր պայմանավորված այդ լռությունը:
-Ես կարծում եմ, որ այս հինգ օրվա ընթացքում այնուամենայնիվ ինչ-որ բանակցություններ են գնացել, բնականաբար փակ ռեժիմով: Կարծում եմ, որ ամեն դեպքում տեղից չի շարժվել այս բանակցային գործընթացը, որևէ լուրջ արդյունքի չի բերել:
-Երեկ իշխանականները նույնպես ակտիվորեն սկսեցին հանդես գալ տարբեր ելույթներով: Արդյո՞ք սա պայմանավորվածություն էր:
-Մենք երեկ բոլորս տեսանք, որ իշխանական ամբողջ բուրգը, թե՛ բացահայտ, թե՛ քողարկաված բուրգի անդամները, ըստ էութան, հանդես եկան գրեթե նույնատիպ հայտարարություններով:
-Արդյո՞ք կարող ենք համարել, որ իշխանականները հանդես են գալիս քարոզչական ելույթներով:
Սկսեցին քարոզչական պրոցեսներով: Ձեռքով արվեց, որ կարելի է խոսել: Ու սկսեցին ինչ-որ բաներ խոսել: Որակական առումով իրենց ասած խոսքերը կարող էին ասել մյուս օրն էլ, որովհետև չեմ կարծում, որ ուրիշ բան էին ասելու: Ու այս հինգ օրվա ընթացքում ուզում էին տակից ինչ-որ մարդկանց խառնել: Ո՞րն է այն կարմիր գիծը, որի տակով ապստամբները չեն կարող անցնել:
-Իսկ Սերժ Սարգսյանի ելույթից ի՞նչ կասեք:
Դատելով նախագահի ելույթի տոնայնությունից, թե ինչպես երեկ պարոն Փաշինյանն ասեց՝ Ղարաբաղյան հարցում դաշինք կազմած Լևոն տեր-Պետրոսյանի հայտարարությանը լուրջ, որևէ եզրեր իրար հետ չեն գտել կողմերը, ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է իր թիմին մեսիջ ուղարկեր, որ ինքն այնուամնենայնիվ տիրապետում է սիտուացիային: Այս հայտարարությունները և՛ կարող են սկիզբ լինել, և՛ կարող են վերջ լինել գործընթացի:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը