Team Sistem Dzը, որն իրեն ներկայացնում է որպես «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հաքերային խումբ, կործանել է մի շարք ադրբեջանական ընկերությունների կայքեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, ադրբեջանական NurgՖn ընկերությունների խմբի մի շարք ձեռնարկությունների կայքերում տեղադրվել է I love the Caliphate State Islamic country լոզունգը: Բացի այդ, կայքերում տեղադրվել է տեսահոլովակ, որն անդրադարձնում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Բոլոր կայքերում տեքստերն ու տեսանյութը նույնն են: