Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության և այսօրվա պատանդների ազատ արձակման շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց 5 օր անց Սերժ Սարգսյանը զինված խմբին կոչ արեց վայր դնել զենքերը: Իսկ այսօր արդեն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ բանակցություններից հետո ներսում գտնվող չորս պատանդ ոստիկաններն ազատ արձակվեցին:
-Պարո՛ն Պապյան, երեկ երկար լռությունից հետո վերջապես Սերժ Սարգսյանը խոսեց: Այնուհետև խոսեցին մյուս ՀՀԿ-ականները: Ըստ Ձեզ` սա ի՞նչ էր նշանակում:
-Այս լռությունը նշանակում էր, որ իշխանությունը չգիտեր` ինչ ասել ժողովրդին, և Սերժ Սարգսյանի ուղերձում երկխոսության որևէ ձգտում չտեսա, ցավոք սրտի: Դա ավելի շատ վերջնագիր էր` ուղղված «Սասնա ծռեր» խմբին: Այդտեղ որևէ ուղերձ չկա:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված պատանդների, այդ թվում՝ Օսիպյանի և Եղիազարյանի ազատ արձակումը:
-Ես կարծում եմ, որ դա լավ ու ճիշտ քայլ էր: Եվ սա ստեղծված հրդեհը կմեղմացնի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում.
Լիդա Եղիազարյան, Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան
Հ. Գ. Նշենք, որ այս պահին զինյալները ՊՊԾ գնդի մոտակայքում հանդես են գալիս հայտարարությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենքավելի ուշ: