![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/3bc0a9ef-367a-4a27-932e-c933cc54a34a.jpg)
Արդեն ավելի քան մեկ ժամ է` լրագրողները գտնվում են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, որտեղ, ըստ նախնական, հայտարարության, պետք է հայտարարությամբ և մամուլի ասուլիսով հանդես գան «Սասնա ծռեր» խմբի անդամները:
ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ րոպեներ անց ասուլիսը կմեկնարկի:
Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանը:
Նշենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` զինված խմբի անդամների հետ բանակցություններից հետո, հաջողվել է սնունդ փոխանցել, իսկ այսօր արդեն պատանդներն ազատ են արձակվել:
Այսօր լրագրողները Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվել են դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք: ԶԼՄ ներկայացուցիչներին հրահանգվել է անջատել հեռախոսները և կապի ցանկացած միջոց: