![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/c939ef48-6000-40a6-bf13-8f516705bb2f-600x400-1.jpg)
ArmLur.am-ի ուղիղ եթերում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է «Միայնակ գայլ» անունով, հայտնեց, որ ոստիկաններին բաց են թողել մարդասիրությունից ելնելով, իսկ զենքերը վայր դնելու մասին լուրերը սուտ են. «Մենք մարդասիրական քայլի ենք գնացել` առաջին ոստիկանից մինչև վերջին ոստիկանին բաց թողնելով: Մենք իրենց նման չենք խաբում ժողովրդին, թե պիտի զենքերը վայր դնենք կամ մեկ այլ բան: Ուղղակի ես ամաչում եմ, որ մեր երկրի առաջին դեմքը չի գնում գործարանի դուռ կտրում, որ իմ ժողովուրդը ապրի: Էթում խանութի, հուրանոցի դուռ ա բացում, պոռնկնաոցի դուռ ա բացում կարմիր լենտերով: Դա պետք ա նախարարը, անի, գնում ա նրանց գործն ա անում»:
Լրագրողների հնչեցրած հարցերի ընթացքում ազատամարտիկը զայրացավ` ասելով, որ Սերժ Սարգսյանի անունն իր մոտ չհնչեցնեն. «Ինքն իմ ի՞նչն ա, իրան ո՞վ ա ընտրել: Ես չեմ ընտրել, էս մարդը չի ընտրել. ո՞վ ա ընտրել»: