Սերժ Սարգսյանն իշխանության է եկել մարտի 1-ի արյան գնով, և հոկտեմբերի 27-ի պատասխանատուն նույնպես նա է։ Այսօր ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը։
«Եթե Սերժ Սարգսյանն այս երկրի նախագահն է, թող կոչով դիմի ժողովրդին, տեսնենք` ով կգա իրեն սատարելու, նրա ռեժիմի ստրուկները։ Մենք պատրաստ ենք գնալու մինչև վերջ, մենք պատրաստ ենք անձնազոհության, մենք կգնանք այնքան, մինչև հասնենք նպատակին։ Եթե կարիքը լինի, կզոհվենք, դա նորություն չի», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան