ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ընդհանրապես ինչ կարգով են գնահատվում առանձին կանգնած ավտոտնակները: Ո՞րն է դրանց գնահատման սկզբունքը:

Ալբերտ Արիստակեսյան (52 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Արիստակեսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ առանձին կանգնած ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով: Ընդ որում, մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը՝ 1 խմ=85.000 դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը որքան էլ պարզ է ներկայացված, բայց, ամեն դեպքում, Հայաստանում ապրող քաղաքացիների համար մի փոքր անտրամաբանական է շինության գնահատման նշված արժեքը:




Լրահոս