Ակտիվիզմ. Արթուր Ավթանդիլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չկա այդպիսի առանձին մասնագիտություն՝ “ակտիվիստ”: Իրականում նա, ում համարում ենք ակտիվիստ, սովորական ակտիվ քաղաքացին է: “Ակտիվիստ” հասկացության նեղացումը բնորոշ է այն մարդկանց, ովքեր երկակի կյանքով են ապրում. մտածում են, որ կարելի է օրվա մեջ մի 20 ժամ ապրել Հայաստանի սովորական բնակչի կյանքով, հետո այդ ամենը փոխլրացնել մի 4 ժամ ակտիվ գործունեություն ծավալելով: Մենք պետք է վերասահմանենք ,ակտիվիստե տերմինը և փորձենք հասկանալ՝ այն ինչ իմաստային տարողություն ունի:
Արդեն տեղի է ունենում սեփական դերի գերագնահատում, պահանջատիրական տարրեր են հայտնվում, բազմաթիվ մասնակիցների շրջանում, ցավոք, գրանցվում է անձնական սոցիալական կապիտալի կուտակում: Մենք տեսնում ենք տեքստերի շատ լուրջ տարբերություն. ակտիվիստական բառապաշարում ներառված տեքստը հանկարծ սկսում է հակադրվել տվյալ անձնավորության կամ խմբի ամենօրյա կյանքի տեքստերի հետ:
Ի վերջո, անկախ իր ցանկությունից, ակտիվիստը հասարակական օրակարգում ներկայանում է որպես փոփոխությունների կրող, փոփոխությունների նշան ու մեկ էլ հոպ՝ տեսնում ենք, որ այդ սիմվոլն իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, գործողություններ և հնարքներ, որոնք մեզ մոտ ավելի շատ ասոցիացվում են այն ճամբարի հետ, որի դեմ նա պայքարում է: Արդյունքում հարցականի տակ է դրվում ոչ այնքան ակտիվիստի իմիջը, որքան փոփոխության գաղափարը:




Լրահոս