Արդեն հայտնել էինք, որ Էրեբունի Բկ-ում են Աշոտ Պետրոսյանի հարազատները: Մասնավորապես, նրա երեխաները` Տաթևիկ և Գարուշ Պետրոսյանները: Գարուշ Պետրոսյանը ՌԴ-ից Երևան է եկել վերջերս` ՊՊԾ գնդի գրավումից հետո` լսելով հոր արարքի մասին:
Տեղեկացնենք, որ էրեբունի ԲԿ ի ղեկավարությունը թույլ է տալիս հարազատներին տեսակցել Աշոտ Պետրոսյանին, սակայն տարածքն հսկող ոստիկանները թույլ չեն տալիս:
Մեր թղթակիցը հայտնում է, որ այս պահին Էրեբունի ԲԿ-ում է գտնվում նաև փաստաբան Հայարփի Սարգսյանը, ում նույնպես իրավապահները չթողեցին, որ նա տեսակցի Աշոտ Պետրոսյանին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտանքի անդամների իրավունքները խախտվում են: Փաստաբանն Էրեբունի ԲԿ է կանչել ՄԻՊ արագ արձագանքման խմբին, ովքեր այս պահին բանակցում են ոստիկանների հետ: