Ֆրանսիայի եկեղեցիներից մեկի սպասավորներին պատանդ վերցրած զինված անձինք սպանվել են: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով BBC ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում երկու անհայտ զինված անձինք պատանդ էին վերցրել երկրի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի 46 սպասավորների, որոնց թվում` գթության քույրեր էին, քահանան, ինչպես նաեւ եկեղեցու այցելուներից: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եկեղեցու ներսում լսվել էին կրակոցների ձայներ: